Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիության ընդհատման վտանգ. morevmankan.am
Հղիությունը կնոջ համար ֆիզիոլոգիական վիճակ է: Եթե կինը երիտասարդ է (18-30 տարեկան) և առողջ, որպես օրենք, հղիությունը նորմալ է ընթանում:
Բայց կարող են դիտվել բարդություններ և՛ որոշակի խմբերում, և՛ երիտասարդ կանանց մոտ:
Բարդությունները կարելի է բաժանել երեք խմբի.
- Բարդություններ` կապված հղիության հետ, հղիության վաղաժամ ընդհատում:
- Հիվանդությունների հետ կապված բարդություններ` հղիության ընթացքում, օրինակ, կարմրախտ:
- Հիվանդություններ, որոնցով կինը հիվանդ է եղել նախքան հղիությունը:
Նման դեպքերում ամենածանր հետևանքը հղիության ընդհատման վտանգն է: Եթե դա դիտվում է հղիության վաղ ժամկետներում, անվանում են հղիության ընդհատման սպառնալիք, իսկ ավելի մեծ ժամկետներում (28 շաբաթականից բարձր)՝ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք:
Պատճառները
Հղիության ընդհատման պատճառ կարող է լինել արգանդի վզիկի թուլությունը, երբ նրա վերին մասը չի կարող լավ սեղմվել: Դա կարող է հետևանք լինել նախորդ հղիությունների ժամանակ ստացած վնասվածքների: Բուժումը սկզբում ստացիոնար է, հետագայում անհրաժեշտ է ամբուլատոր հսկողություն:
Արգանդի վզիկին կարող է դրվել կար, եթե ախտորոշվել է 16-20 շաբաթականում, իսկ ավելի բարձր ժամկետներում դրվում են հատուկ օղակներ: Կարերը և օղակները հանվում են ծննդաբերության սկզբում, երբ առակ են կանոնավոր կծկումներ կամ պտղաջրերի հոսք:
Հղիության ընդհատումը կարող է կապված լինել կնոջ հորմոնալ վիճակի հետ, այդ պատճառով մեծ նշանակություն է տրվում հորմոնալ փոփոխություններին և հորմոնալ բուժմանը՝ ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում:
Ախտանշանները
Վաղաժամ ծննդաբերության առաջին ախտանշանը կարող է լինել ոչ թե արյունային արտադրությունը, այլ պարզապես առատ արտադրությունները, անգամ երբեմն կնոջը թվում է, թե իր մոտ առկա է անմիզապահություն: Դա ազդանշան է, որ պտղաթաղանթի ամբողջականությունը խախտված է: Նման դեպքերում շտապ պետք է դիմել բժշկի:
Արտարգանդային հղիությունը, երբ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդից դուրս, նույնպես կարող է կապված լինել ընդհատման սպառնալիքի հետ: Սակայն արտարգանդային հղիության ընդհատման հետևանքները կարող են բացասական ազդել կնոջ առողջության վրա: Արտարգանդային հղիության ժամանակ անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն իրականացնել:
Ի՞նչ անել հղիության ընդհատման դեպքում
Եթե չի հաջողվում կանխել հղիության ընդհատումը, ապա, անմիջապես դրանից հետո, պետք է փորձել պարզել դրա պատճառները: Անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ ամուսնուն: Կարևոր են հյուսվածաբանական, հորմոնալ հետազոտությունների արդյունքները և գենետիկի մոտ խորհրդատվությունը:
Տղամարդուն անհրաժեշտ է նաև ուրոլոգի (անդրոլոգի) խորհրդատվություն:
Երբեմն պատճառը դժվար է գտնել: Սակայն հաջորդ հղիությունները կարող են նորմալ ընթանալ և առաջին անհաջող հղիությունը հեշտ մոռացվում է:
Հետազոտություններից հետո հերթական հղիությունը խորհուրդ է տրվում 4-6 ամիս անց:
04.08.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8fUHWR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ